AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ քայլերը գիտության մեջ

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության պատվերով դեռևս 2014 թվականից «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայում սկսեցին ուսումնասիրել արծաթի (Ag) նանոմասնիկների հատկությունները և դրանց ազդեցությունը:

 

1-ին հաջողված արդյունքն արդեն իսկ սպառողին շատ հայտնի «Արծաթացող» (“Silverton”) ապրանքանիշն է, որն այսօր լայն կիրառում է գտել բժշկության մեջ՝ որպես մանրէասպան, հակասնկային միջոց:

 

Արծաթի մանրէասպան հատկությունները դեռևս հնագույն ժամանակներից են հայտնի, իսկ նրա ազդեցությունը տարբեր բակտերիաների վրա ավելի ուժեղ է, քան՝ որևէ այլ մետաղի, թերևս հենց այս գիտակցմամբ էր մոտեցումը, որ ուսումնասիրությունները չդադարեցին, իսկ արդյունքներն էլ երկար սպասեցնել չտվեցին, և ահա «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի վերջին ուսումնասիրությունների արդյունքները. պարզվել է, որ արծաթի նանոմասնիկների օգնությամբ հնարավոր է նաև աղտահանել ջուրը և ոչ միայն: Ահա թե ինչպես. ուսումնասիրվել է հակամանրէային ազդեցությունը ջրում պարունակվող միկրոօրգանիզմների՝ աղիքային ցուպիկի և էնտերոկոկկերի, ինչպես նաև՝ հողի մանրէների նկատմամբ:

 

Հաստատվել է հակամանրէային ակտիվությունը, ինչը պայմանավորված է եղել հենց արծաթի նանոմասնիկների առկայությամբ:

 

Այս արդյունքը ոգևորիչ էր, հետևաբար չեր կարելի դադարեցնել ուսումնասիրությունները, պետք էր արծաթի նանոմասնիկների ազդեցությունը փորձարկել այլ մատրիցաներում ևս և ահա պարզվել է նաև, որ հնարավոր է առավել երկար պահպանել թթվասերը, եթե նրա մեջ ավելացվի արծաթի կոլոիդ լուծույթ:

 

Թթվասերի մեջ առկա խմորասնկերը և բորբոսասնկերը առաջացնում են փչացում, խմորում, իսկ արծաթի կոլոիդի (նվազագույն քանակ) առկայության դեպքում հնարավոր է նվազեցնել դրանց քանակը և արդյունքում երկարացնել թթվասերի պահպանման ժամկետը:

 

Սա շատ հեռանկարային է և խոսում է այն մասին, որ կարելի է օգտագործել արծաթի նանոմասնիկները սննդի արտադրության այլ բնագավառներում ևս: Օրինակ՝ կարելի է այն ներառել սննդի առաջնային փաթեթավորման կազմի մեջ կամ հոսքագծերի աղտահանման համար և այլն:

 

Բոլոր ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ նյութերը հրապարակվել են ամենատարբեր և հեղինակավոր գիտական ամսագրերում և կայքերում, իսկ նյութերի հեղինակն է՝ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքային խմբի ղեկավար՝ Նարինե Ս. Մնացականյանը:

 

Նման արդյունքները գալիս են փաստելու, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ հատել է այն սահմանը, որ պետք է սահմանափակվել աշխատանքի նկատմամբ որակյալ և պատասխանատու մոտեցումով, իրականացնել այնպիսի փորձարկումներ, որոնց արդյունքները կլինեն ճանաչելի բոլոր մայրցամաքներում, դրանք պարզապես սկզբունքներ են, որոնք չեն խախտվում և եկել է ժամանակը նոր փորձություններ հաղթահարելու, նոր բարձրունքներ նվաճելու, իսկ գիտության մեջ նոր խոսք ունենալը դա արդեն իսկ երաշխիք է և շատ ոգևորող փաստ թե´ լաբորատորիայի տնօրինության, թե´ աշխատակիցների և ինչու՞՝ ոչ համապատասխան ոլորտի արտադրողների համար ևս:

 

Նյութերը հետևյալ հղումներով՝

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB