Շուրջ 2 տարի է, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ տնօրինության նախաձեռնությամբ իրականացվում է «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» դասընթացը, որը վերաբերվում է Բարձր Արդյունավետ Հեղուկային Քրոմատագրաֆիային (ԲԱՀՔ):
Եվ ահա, ի ուրախություն ոլորտի մասնագետների, ինչո՞ւ ոչ նաև ապագա մասնագետների, ինչպես նաև հաշվի առնելով մեծ պահանջարկը սկսում ենք իրականացնել նաև «Գազային Քրոմատագրաֆիայի Հիմունքներ» դասընթացը (GC,GC-MS):
ՀՀ ԱՆ Հիվանդությունների Վերականգնման և Կանխարգելման Ազգային Կենտրոն ՊՈԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի աշխատակիցներն արդեն մասնակցել են դասընթացին և հայտնել իրենց գոհունակությունը՝ արդյունավետ թրեյնինգի և նոր գիտելիքներով զինելու համար:
Նրանք եղել են դասըթացի 1-ին մասնակիցները և այո′ վստահաբար կարող ենք ասել՝ դասըթացը հաջողված էր, իսկ լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը լիարժեք հիմք են ստեղծում՝ լրացնելու ոլորտի այս բացը ևս:
Դասընթացի տևողությունը 12 ժամ/ծավալ է և ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ:
Դասընթացը վարում է ք.գ.թ., «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ սննդի որակի և անվտանգության և ծխախոտի փորձարկման լաբորատորիաների աշխատանքային խմբի ղեկավար, Եվրասիա Միջազգային Համալսարանի դասախոս՝ Անի Գրիգորյանը:
Դասընթացի ավարտին տրվում է համապատասխան վկայական: