Շաբաթը սկսում ենք հաճելի լուրով...
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան, իր գործունեության ողջ ընթացքում և ներկայում էլ, շարունակում է մասնակցել PT (Proficiency Testing) միջազգային համեմատական փորձարկումների, մշտադիտարկումների, որոնց արդյունքները գալիս են փաստելու, որ ցանկացած փորձարկում իրականացվում է մաքսիմալ ճշգրիտ, ինչն էլ կայուն երաշխիքն է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ - ի որդեգրած քաղաքականության, այն է՝ պահպանել երկրի համար ռազմավարական կառույցի նշանակությունը և մշտապես լինել հետևողական՝ առողջ սնունդ - առողջ հասարկություն գաղափարին նաև գործնակնում:
Այսօր արդեն ունենք 2018թ. առաջին PT քանակական և որակական արդյունքները, որոնց համապատասխանելիությունը 100% է:
ԽՄԵԼՈւ ՋՈւՐ
Մանրէաբանական լաբորատոր փորձարկումներ՝ հետևյալ ցուցանիշներով.
- Clostridium perfringens
- Sulphite-reducing Clostridia
- Pseudomonas aeruginosa
- Sulphite-reducing Clostridia spore
- Sulphite-reducing Clostridia (P/A)
Սննդի որակի և անվտանգության փորձարկումներ` հետևյալ ցուցանիշներով.
ԿԱՏԻՈՆՆԵՐ՝
- Նատրիում
- Կալիում
- Մագնեզիում
- Կալցիում
- Ամոնիում
ԱՆԻՈՆՆԵՐ՝
- Ֆտորիդներ
- Քլորիդ
- Նիտրատ
- Նիտրիտ
- Սուլֆատ
pH ֆոսֆոր
ՉՈՐԱՑՐԱԾ ՄՐԳԵՐ/ՉՐԵՐ
Սննդի որակի և անվտանգության փորձարկումներ՝ հետևյալ ցուցանիշով.
- Sulfur dioxide
ՀԻՇԵՑՈՒՄ
(«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ «Սննդի որակի և անվտանգության փորձարկումների» լաբորատորիան այս տարի ճշգրիտ արդյունքներ էր գրանցել նաև աֆլատոքսինների որոշումը հատիկավորների մեջ):
Շնորհակալություն լաբորատորիայի ողջ անձնակազմին նման թիմային աշխատանքի և գերազանց արդյունքների համար:
Հաջորդաբար Ձեր ուշադրությանը կներկայացնենք մյուս փորձարկումների արդյունքները ևս:
Դու կարո՛ղ ես առողջ ապրել...