Բուսական յուղի ավելացումը և դրա առկայությունը կաթի և կաթնամթերքի մեջ համարվում է կեղծում:
Կաթի և կաթնամթերքի մեջ բուսական յուղի առկայությունը ընդունված է որոշել՝ հիմնվելով յուղի ճարպաթթվային կազմի վրա:
Հարկ է նշել, որ այս մեթոդը ոչ այնքան ճշգրիտ և արդյունավետ մեթոդ է, քանի որ հստակեցված չեն այն ճարպաթթուների անունները, որոնք չպետք է լինեն կաթնամթերքի մեջ, իսկ այն ճարպաթթուները, որոնք պետք է լինեն, դրանց քանակի առկայության միջակայքում էլ նվազագույն և առավելագույն շեմերը խիստ կտրուկ են, ինչն էլ վտանգում է փորձարկման ճշգրտությունը:
Կաթի և կաթնամթերքի մեջ չպետք է լինեն ֆիտոստերիններ:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ Սննդի որակի և անվտանգության փորձարկման լաբորատորիայում կաթի և կաթնամթերքի կեղծման փորձարկումներն իրականացվում են առավել ճշգրիտ մեթոդով՝ ֆիտոստերինների առկայության որոշմամբ:
Փորձարկումներն իրականացվում են Գազ քրոմատագիր-մասս սպեկտրաչափով (GC-MS), որի միջոցով որոշվում են հենց ստերինների առկայությունը կաթնամթերքում:
Փորձարկումներն իրականացվում են համաձայն Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգերի՝ 021/2011 և 033/2013:
Փորձարկվում են՝
- կաթ
- չոր կաթ
- խտացրած կաթ
- կարագ
- թթվասեր
- կաթնաշոռ
- պանիր
- մածուն
- թան
- պաղպաղակ