«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, մշտապես գտնվել և գտնվում է արտադրողների կողքին և իր կողմից իրականացվող լաբորատոր փորձարկումների միջոցով տալիս հստակ և իրական պատկեր տվյալ արտադրանքի վերաբերյալ:
Միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր փորձարկումներ իրականացնելուց զատ, «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում նաև արտադրողների իրազեկվածության բարձրացման հարցը և հաճախ ձեռնամուխ լինում կազմակերպելու ոլորտային կլոր-սեղան քննարկումներ, միջոցառումներ՝ ուղղված տվյալ ոլորտում առկա հարցերի բարձրացմանը, խնդիրների համատեղ քննարկմանը:
Հերթական կլոր-սեղան քննարկումը տեղի ունեցավ 14/09/2018թ.-ին և այս անգամ անդրադարձանք կաթնամթերքի ոլորտին:
«Կաթնամթերքի որակ և անվտանգություն» խորագիրը կրող քննարկումն ուղղված էր բարձրաձայնելու այդ ոլորտում առկա հարցերն ու խնդիրները:
Ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվեցին՝
- կաթ/կաթնամթերքի շուկայում տիրող իրավիճակը
- սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
- արտադրողի առջև ծառացած խնդիրները
- լաբորատոր փորձարկումների դերը և նշանակությունը
- Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգերի պահանջները (ՄՄ ՏԿ 033/2013, ՄՄ ՏԿ 021/2011):
Ոլորտում իսկապես կան խնդիրներ, որոնք արժանի են լուրջ ուշադրության և աջակցության, իսկ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան պատրաստակամ է կանգնել արտադրողի կողքին, կատարել բոլոր անհրաժեշտ լաբորատոր փորձարկումները և նպաստել, որ արտադրողն իր արտադրանքը վերջնական սպառման հասցնի որակյալ և անվտանգ: