2018 թվականի սեպտեմբերի 7-9 տեղի ունեցավ հանրապետության կարևորագույն ցուցահանդեսը` «ARMENIA EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը:
Ցուցահանդեսի մասնակիցներն այցելուներին, գործընկերներին նաև հանրապետության նախագահին ցուցադրեցին իրենց ապրանքներն ու ծառայությունները:
Այս տարի ցուցահանդեսում իրենց արտադրանքն ու ծառայություններն էին ներկայացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություններ, ինչպես նաև անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ:
Նման միջոցառումները լայն գործընկերային կապեր հաստատելու, հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար լավագույն հարթակ են հանդիսանում և «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա ՍՊԸ» փորձարկման լաբորատորիան չէր կարող անմասն մնալ այս կարևոր իրադարձությունից:
Ցուցհանդեսի շրջանակներում միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ներկայացնում էր իր ծառայությունները հետևյալ ուղղություններով՝ սննդի որակի և անվտանգության, դեղերի որակի և կենսահամարժեքության, մանրէաբանական, ծխախոտի, գինու, ջրի փորձարկումներ նաև Պետական Գրանցման Վկայականի տրամադրում: