Միջլաբորատոր համեմատական փորձարկումները (ILC-Interlaboratory Comparisons) և համեմատական որակավորման փորձարկումները (PT-Proficiency Testings) մեր աշխատանքի բաղկացուցիչ և կարևոր մասն են կազմում, քանի որ դրանց արդյունքները գալիս են փաստելու, որ տվյալ փորձարկման լաբորատորիան մշտապես վերահսկում է իր կողմից կատարվող փորձարկումների որակը և ապահովում մաքսիմալ ճշգրիտ արդյունքներ:
Այս տարվա թերևս վերջին միջլաբորատոր փորձարկումների արդյունքներն էլ անմասն չմնացին նախորդներից և կրկին պատասխանները եկան մաքսիմալ ճշգրիտ:
Այս անգամ իրականացվել էր մսամթերքի մանարէաբանական քանակական հետազոտություններ հետևյալ ցուցանիշներով`
- Clostridium perfringens
- Sulphite-reducing bacteria
- Coagulase positive staphylococci
3 ցուցանիշներն էլ ճշգրիտ են և ունեն համապատասխանելիություն:
Նշենք, որ 2018 թվականի ընթացքում «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն միջլաբորատոր փորձարկումների մասնակցել է ոգելից խմիչքների, ջրի այդ թվում և խմելու ջրի, միրգ, բանջարեղենի, միս մսամթերքի ոլորտներով և մասնակցել է ինչպես մանրէաբանական ցուցանիշներով, այնպես էլ սննդի որակի և անվտանգության ցուցանիշներով և բոլոր ցուցանիշների արդյունքներն էլ եկել են դրական, ճշգրիտ և ունեցել են համապատասխանելիություն: