AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Գինեգործական ոլորտի զարգացման հեռանկարները

 

2019 թվականի ապրիլի 15-17-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Հարավային Կովկասի Երկրներում Որակի Ենթակառուցվածքների Հզորացում» ծրագրի շրջանակներում:

 

Տարածաշրջանում ծրագիրն իրականացվում է Գերմանիայի PTB (Physikalisch-Technische Bundesanstalt) ազգային չափագիտության ինստիտուտի կողմից:

 

Աշխատաժողովին հրավիրված էր նաև միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան:

 

Հանդիպման նպատակն էր քննարկել՝ գինեգործական ոլորտի որակի ենթակառուցվածքների ընթացիկ զարգացումները, տարածաշրջանում գինու ոլորտի մարտահրավերները և լավագույն իրականացված փորձը:

 

Աշխատաժողովին զեկույցով հանդես եկավ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ տնօրեն` Ա. Հակոբյանը, ով համապարփակ կերպով ներկայացրեց լաբորատորիայի ձեռքբերումներն՝ ուղղված գինեգործական ոլորտի զարգացմանը, իրականացվող ծրագրերն ու գործողությունները՝ ի նպաստ հայ գինի արտադրողների, նաև անդրադարձավ եվրոպական շուկայի պահանջներին, գինու արտահանման համար պարտադիր հանդիսացող VI 1 սերտիֆիկատի տրամադրման կարգին և այլ:

 

Զեկույցն ավարտեց դեռևս 2014 թվականից սկսած PTB և «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա ՍՊԸ»  համագործակցուցթյան արդյունքների ամփոփումով և ՀՀ-ում գինեգործական ոլորտի արտահանման ծավալների վիճակագրական տվյալների ներկայացմամբ, որտեղ հստակ երևում է, որ այո՛ մեր երկրում գինեգործությունը զարթոնք է ապրում և ուրախ ենք, որ ոչ միայն անմասն չենք, այլև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն  ՀՀ-ում այն լաբորատորիան է, որտեղ գինու լաբորատոր փորձարկման համար նախատեսված ցուցանիշները՝ ամենամեծ ոլորտով հավատարմագրված են միջազգայնորեն, տարեկան 30 և ավել գինու ցուցանիշներով լաբորատորիան մասնակցում է միջլաբորատոր փորձարկումների (PT, ILC) և այս ամենը նպաստում է գինու ոլորտի որակի ենթակառուցվածքների զարգացմանը և հանդիսանում որակյալ գինու լավագույն երաշխիքը:

 

Աշխատաժողվում ներկայացված շնորհանդեսն այստեղ:

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB