AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Եվրասիական շաբաթ

Սեպտեմբերի 25-27-ը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ Մարքեթինգի և Հասարակայնության հետ կապերի մասնագետը գտնվում էր Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ այդ օրերին տեղի էր ունենում «Եվրասիական շաբաթ»-ը: «Եվրասիական շաբաթ»-ը Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) երկրներում անցկացվող խոշորագույն միջազգային բիզնես համաժողովն է:

 

2016 թվականից ի վեր համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր տարի ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում: Այս տարի համաժողովի մասնակիցներն ու հյուրերը յուրահատուկ հնարավորություն ունեցան աշխատելու Ալա-Արչա նահանգում, թիվ 1 պետական ​​նստավայրում, որտեղ տեղի են ունենում երկրի կարևորագույն տնտեսական և քաղաքական իրադարձությունները:

 

Համաժողովի շրջանակներում կարևոր նշանակություն ունի ցուցահանդեսը, որին մասնակցում են այն ընկերությունները, որոնք ցանկանում են ցուցադրել իրենց ձեռքբերումները կամ առաջարկում են հատուկ բիզնես լուծումներ և ծառայություններ:

 

Ցուցահանդեսում «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ներկայացուցիչը շնորհանդեսի տեսքով ներկայացրեց լաբորատորիայի կողմից մատուցվող ծառայությունները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ երկրների արտադրողների, ներմուծողների և արտահանողների համար:

 

Փոխշահավետ պայմաններով համագործակցության հրավիրվեցին բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, որոնք հնարավորություն կունենան օգտվելու լաբորատորիայում ներդրված «Մեկ պատուհան» սկզբունքից. իրականացնել անհրաժեշտ լաբորատոր փորձարկումներ, ստանալ Պետական Գրանցման Վկայական և/կամ EAC համապատասխանության հայտարարագիր՝ համաձայն Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգերի և միջազգային ստանդարտների: Այս ամենը մեկ վայրում, առավել մատչելի գներով և ծառայությունների մատուցման համար սահմանված առավել կարճ ժամկետներում:

 

«Եվրասիական շաբաթը» մի յուրահատուկ հարթակ է՝ ուղղված B2B կապերը զարգացնելուն և երրորդ երկրների ընկերություններին որպես ապագա սպառողներ և ներդրողներ ներգրավելուն:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB