ՊԱՇՏՈՆ՝ Հաճախորդների սպասարկման մասնագետ
ԴՐՈւՅՔ՝ Լրիվ դրույք
ՏԵՎՈՂՈւԹՅՈւՆ՝ Երկարաժամկետ
ՍԿԻԶԲ՝ Անմիջապես
ՎԱՅՐ՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետի։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝
- Աջակցել լաբորատորիայի հաճախորդների պատվերների ողջ գործընթացին
- Պահպանել հաճախորդների և կազմակերպության տվյալների վերաբերյալ գաղտնիությունը
- Ցուցաբերել անկողմնակալ և անաչառ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի/պատվերի նկատմամբ
- Գնահատել բոլոր ռիսկերը և դրանց հետևանքները, որոնք բխում են տվյալ գործառույթից
- Իրականացնել նմուշների ճիշտ ընդունման, նույնականացման կոդի նշանակման և համապատասխան լաբորատորիա փոխանցման գործընթացը
- Կազմել փորձարկման հաշվետվություններ, համաձայն գործող ստանդարտի պահանջների և լաբորատորիայի հավատարմագրման ոլորտների և հանձնել պատվիրատուին
- Համակարգել պատվերների ցանկը՝ թե՛ փաստաթղթային, և թե՛ էլեկտրոնային տարբերակներով
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ հետադարձ կապ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն
- Համակարգչային գիտելիքներ
- Ռուսերեն լեզվի իմացություն
- Աշխատանքային փորձի առկայություն
ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐ
- Ընդմիջման կազմակերպումը և Երևանից տեղափոխումն իրականացվում է ընկերության կողմից։
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝
Աշխատավարձի չափը կքննարկվի հարցազրույցի ընթացքում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳ՝
Համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) info@fdalab.am էլ.հասցեին՝ վերնագիր/(subject) դաշտում նշելով «Հաճախորդների սպասարկման մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն ինքնակենսագրությունների նախնական ընտրությունն անցած թեկնածուները: Մենք հարգում և երաշխավորում ենք Ձեր տվյալների գաղտնիությունը: