AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Եվրասիական միության պետությունների ձեռնարկությունների առաջնորդ

Հանրային մրցանակների և կոչումների միջազգային կազմակերպչական կոմիտեն, որը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում փնտրում, բացահայտում և արժանացնում է գնահատանքի իրական, տաղանդավոր և ստեղծագործ մասնագետներին և գործարարներին 2023 թվականի «Եվրասիական միության պետությունների ձեռնարկությունների առաջնորդ» («Предприятие Лидер Евразийского Союза Государств») բարձր կոչմանը և մրցանակին արժանացրեց «ԷՖ ԴԻ ԷՅ» Լաբորատորիա ՍՊԸ-ին:


Այս կոչումը և մրցանակը ևս մեկ անգամ փաստում են, որ այն նշաձողը, որը սահմանել է «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իր առջև տանում է հաստատուն և շարունակական զարգացման, որը միակ և ճշմարիտ ուղին է:
Արժանանալ կոչման և մրցանակի Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում բարձր և արդյունավետ գործունեության, ոլորտում մեծ ներդրման և ժամանակակից տնտեսական պայմաններում բարձր կատարողականություն ցուցաբերելու համար, սա իսկապես մեծ պատիվ է, առավել բարձր պատասխանատվություն և հզոր շարժիչ ուժ առաջ գնալու և հանուն հաջողության մշտապես մեկ քայլ առաջ լինելու համար:


Շնորհավո՜ր ԷՖ ԴԻ ԷՅ։
Շնորհավո՜ր էֆդիէյցիներ։


Սա ձեր կատարած աշխատանքի արդյունքն է և հաղթանակը:
Կեցցե՛ք:



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB