AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

CALIDENA աշխատաժողով Հայաստանում

2023 թվականի մայիսի 31-ից հունիսի 2-ը Հայաստանում տեղի ունեցավ միջազգային CALIDENA աշխատաժողովը, որը կրում էր «Դեղագործական արդյունաբերության արժեշղթա» խորագիրը։

 

CALIDENA-ն իրականացվում է Physikalisch-Technische Bundesanstalt (PTB) (Գերմանիա) կողմից, որի հիմնական նպատակն է՝

 

  • բարձրացնել դեղերի արտադրանքին վերաբերող որակի ենթակառուցվածքի վերաբերյալ իրազեկվածությունը,
  • նպաստել որակի ենթակառուցվածքի և մասնավոր հատվածի միջև փոխգործակցությանը և համագործակցությանը,
  • բացահայտել դեղերի արտադրության հետ կապված որակի բացերը և բարելավման  կարիքները,
  • մշակել գործողությունների ծրագիր՝ հայտնաբերված բացերը վերացնելու համար ըստ արդյունաբերության կարիքների։

 

Աշխատաժողվը ՀՀ-ում ընդունվել է «Ակադեմիկոս Է․ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխոնոլգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և «ՀՀ Դեղ արտադրողների միություն» ՀԿ-ի կողմից։

 

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Առողջապահության նախարարության, որակի ենթակառուցվածքի, դեղ արտադրող ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ-ում միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ներկայացուցիչներ։

 

Աշխատաժողովի շրջանակներում նախատեսված էր հատուկ այցելություն «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ «Դեղերի Որակի և կենսահամարժեքության փորձարկումների լաբորատորիա», որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց լաբորատորիայի գործունեությունը, մատուցվող  ծառայությունները՝ մասնավորապես կենսահամարժեքության հետազոտություններում կենսանմուշների փորձարկումների կատարումը, ինչպես նաև մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց կատարելու ճանաչողական շրջայց։

 

Նմանօրինակ հնչեղություն և հայտնիություն ունեցող միջազգային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը միանշանակ մեծ խթան և հնարավորություն են մեր երկրում զարգացնելու և տարածելու դեղերի որակի և դեղարտադրության ենթակառուցվածքների զարգացման մշակույթը, իսկ «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ միջազգայնորեն հավատարմագրված փորձարկման լաբորատորիան, որպես ոլորտի առաջատար ընկերություն, մշտապես պատրաստ է ապահովել իր մասնակցությունը և աջակցությունը՝ կենսահամարժեքության հետազոտություններում կենսանմուշների փորձարկումների իրականացման և արժեշղթաների նախաձեռնություններում որակի մշակույթի խթանման գործում։

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB