AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մասնավոր լաբորատորիան զարկ է տալիս գիտության զարգացմանը

Գիտության մեջ ասելիք ունենալու համար երկար ճանապարհ է հարկավոր անցնել, իսկ «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն, տարիներ շարունակ, իր բուն գործունեությանը (լաբորատոր փորձարկումներ) զուգահեռ, իրականացնում է նաև գիտական գործունեություն։

 

Ոլորտում լինել առաջատարը, ունենալ 1-ին միջազգային հավատարմագրումը, աշխատանքում պահպանել անաչառություն և ազնվություն, մշտապես իրականացնել և տրամադրել որակյալ ու ճշգրիտ փորձարկման արդյունքներ, ահա սրանք են «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ սկզբունքներն ու գործելաոճը, որին ԷՖ ԴԻ ԷՅ-ցիները հետևում են արդեն 11 տարի։

 

Ի սկզբանե գիտակցելով ոլորտի յուրահատկությունը և բարդությունը՝ սահմանվել է շարունակական զարգացման և կատարելագործման այն նշաձողը, որն այսօր իր պտուղներն է տալիս նաև գիտության զարգացման ուղղությամբ։

 

Գաղտնիք չէ, որ ԷՖ ԴԻ ԷՅ-ում գիտական կոչում ունեցող մասնագետները կազմում են անձնակազմի 40%,-ը, ովքեր չեն դադարում աշխատանքին զուգահեռ իրականացնել նաև գիտական փորձարկումներ և հետազոտություններ։

 

Եվ ահա «IDENTIFICATION OF PHYTOSTEROLS IN Coriandrum sativum L. SEEDS AS FUNCTION OF THEIR GERMINATION» գիտական ուղղվածությամբ հետազոտությունների արդյունքները հրապարակված են միջազգային «Oxidation Communications» ամսագրում, ինչը շատ ոգևորիչ է, քանզի լաբորատորիան, լինելով անկախ մասնավոր լաբորատորիա, իր սեփական ռեսուրսներով զարկ է տալիս մեր երկրում գիտության զարգացմանը։

 

Հատկանշական է, որ բոլոր գիտական փորձարկումներն իրականացվել են հենց ԷՖ ԴԻ ԷՅ լաբորատորիայում՝ օգտագործելով գազային քրոմատագրաֆիա (GC MS), իսկ փորձարկումներն իրականացվել են քիմիական գիտությունների դոկոտր Ս․Ս․ Հայրապետյանի, քիմիական գիտությունների թեկնածու Ա․Ա․ Գրիգորյանի, քիմիական գիտությունների թեկնածու Լ․Ս․ Հայրապետյանի և Դ․Ա․ Մարտիրոսյանի կողմից։ Աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև տեխնիկական գիտությունների դոկտոր Ա․ Ռ․ Սուքիասյանը։

 

Շնորհավորում ենք մեր աշխատակիցներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։ Սա միահամուռ ջանքերի շնորհիվ կերտված հաղթանակ է ԷՖ ԴԻ ԷՅ մեծ ընտանիքի համար։

 

Փորձարկումների արդյունքները և հոդվածն այստեղ։

https://scibulcom.net/en/article/tLugHcNohcW7fJ08GKWA



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB