AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Ոլորտում զգալի ավանդի համար

Որակի Համաշխարհային Օր Հայաստանում


Որակի համաշխարհային օրվան նվիրված, 2023թ․ նոյեմբերի 14-ին, տեղի ունեցավ «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագիրը կրող միջոցառումը՝ ԵՄ, UNIDO և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ։

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք։

 

Միջոցառման նպատակն էր ընդգծել տնտեսության տարբեր ոլորտներում որակի կառավարման կարևորությունը, միաժամանակ խրախուսել ընկերություններին՝ բարելավել արտադրության գործընթացները և բարձրացնել ապրանքների ծառայությունների որակը:

 

Միջոցառման շրջանակներում որպես հաջողած պատմություն ներկայացվեց նաև «ԷՖ ԴԻ ԷՅ» լաբորատորիայի պատմությունը և ոլորտում զգալի ավանդի համար հանձնվեց ՊԱՏՎՈԳԻՐ և օրվա խորհրդանշական հուշանվեր։

 

Շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար և վստահեցնում ենք, որ այն նաև պարտավորեցնող է՝ առավել եռանդուն և պատասխանատու կերպով շարունակելու և զարգացնելու ոլորտում ներդրված ավանդը։

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB