AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների լաբորատոր ստուգմանը նվիրված շնորհանդես

Փետրվարի 16-ին «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊԸ-ն անց է կացրել Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների լաբորատոր ստուգմանը նվիրված շնորհանդես-կոնֆերանս, որի ընթացքում լաբորատորիան մի հարթակ էր հրավիրել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ, տաքացվող արտադրատեսակներ և էլեկտրոնային տարբեր ծխախոտային միջոցներ արտադրող, ներմուծող ու վաճառող ընկերությունների, ինչպես նաև ոլորտը կարգավորող պետական օղակի ներկայացուցիչների:

 

 

Չնայած ՀՀ Կառավարության համապատասխան որոշումների գործելուն, նշված արտադրատեսակների անվտանգության ցուցանիշները չեն ստուգվել, քանի որ բացակայել է անհրաժեշտ լաբորատորիան: Վերջերս, «ԷՖ-ԴԻ-ԷՅ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՍՊԸ-ն ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, վերապատրաստել անձնակազմը, որից հետո Էկոնոմիկայի նախարարության կողմից տվյալ ոլորտում նշանակվել է համապատասխանություն գնահատող մարմին:

 


Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է լաբորատորիայի կողմից կիրարկվող ծառայությունը, գործընթացի բնութագիրը և այլ մանրամասներ։
Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց և պատասխան ձևաչափով քննարկում, որի ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր և տրվել սպառիչ պատասխաններ:


Լաբորատորիան իր նոր փորձարկմամբ բացառիկ է՝ միակ անկախ և հավատարմագրված լաբորատորիան է Հայաստանում և ողջ տարածաշրջանում:

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB