AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Կլինիկական հետազոտությունների էվոլյուցիա

Մարտի 21-22-ը Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում տեղի է ունեցել «Կլինիկական հետազոտությունների էվոլյուցիան»
խորագրով 4-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն։

 

 

«Կլինիկական հետազոտությունների էվոլյուցիա» 4-րդ միջազգային գիտաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում
էին դեղերի գրանցման և կարգավորման խնդիրները, կլինիկական հետազոտությունների զարգացումը գիտական ​​և
տեխնոլոգիական առաջընթացի համատեքստում, կենսանմուշների փորձարկման մեթոդների մշակման և վավերացման գործընթացները:

 

 

Կոնֆերանսի մասնակիցները քննարկել են փորձագիտական ​​մոտեցումների և կլինիկական հետազոտությունների զարգացումների
վերաբերյալ հարցեր՝ ԵԱՏՄ դեղերի փորձագիտական ​​խորհրդի նոր որոշումներին համաձայն։

 

 

Ինչպես ընդգծեց «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա»  ՍՊԸ-ի որակի կառավարիչ Աննա Հակոբյանը, նման միջազգային կոնֆերանսները
փորձի փոխանակման հիանալի հնարավորություն են մասնագիտական համայնքի համար։

 

 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB