2024 թվականի ապրիլի 7-11-ը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Ղազախստան։
Աշխատանքային այցի ընթացքում եղել են այցելություններ ծխախոտ և ծխախոտային փոխարինիչներ (ֆիլտրով ծխախոտ, տաքացվող ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ) արտադրող միջազգային ընկերություններ, ինչպիսիք են «Philip Morris Kazakhstan»-ը, «British American Tobacco»-ն, «JTI Kazakhstan»-ը և այլն, ինչպես նաև կնքվել են պայմանագրեր և հաստատվել նոր գործնական կապեր։
Հիշեցնենք, որ վերջերս «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն ձեռք է բերել նոր սարքավորումներ, վերապատրաստել է անձնակազմն ու ներդրել է անհրաժեշտ մեթոդներ։ Լաբորատորիան Էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակվել է տվյալ ոլորտում հավատարմություն գնահատող մարմին։
Այս հետազոտությամբ հնարավոր է պարզել, թե ինչ նյութ և որքան է պարունակում ծխախոտային փոխարինիչը։ Փորձարկումը թույլ է տալիս տվյալ արտադրատեսակների կազմում ստուգել հետևյալ նյութերը՝
- ածխածնի մոնօքսիդ
- գլիցերին
- նիկոտին
- պրոպիլեն գլիկոլ
- ջուր
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փորձարկումներ կատարող միակ լաբորատորիան է: