AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Նոր բիզնես նախագծերի զարգացման և «ԵԱՏՄ տարածքում կենսաբանական ակտիվ հավելումների գրանցման կարգը» թեմայով կոնֆերանս

2024 թվականի սեպտեմբերի 16-20-ը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում՝ նոր բիզնես նախագծերի զարգացման և «ԵԱՏՄ տարածքում կենսաբանական ակտիվ հավելումների գրանցման կարգը» թեմայով կոնֆերանսին մասնակցելու նպատակով։

Կոնֆերանսի ընթացքում լաբորատորիայի ներկայացուցիչ Էլեն Լոփոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է լաբորատորիայի կառուցվածքը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև կենսաբանական ակտիվ հավելումների գրանցման մանրամասներն ու պայմանները։
Լսարանի ուշադրությունը հատկապես գրավել է կենսաբանորեն ակտիվ հավելումների գրանցման գործընթացի արագ և արդյունավետ կազմակերպումը, լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները, ինչպես նաև միջազգային հավատարմագրումը։

Այցի ընթացքում կազմակերպվել են նաև մի շարք B2B հանդիպումներ կենսաբանական ակտիվ հավելումներ իրացնող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու փոխգործակցության եզրերը, որոնք կարևոր են տարածաշրջանում միասնական շուկայի զարգացման համար։

Նմանատիպ աշխատանքային այցերը լայն հնարավորություն են ստեղծում լաբորատորիայի համար։ Սա կարևոր քայլ է ոչ միայն զարգացման, այլև ողջ շուկայում որակի բարձրացման և նոր ստանդարտների ձևավորման համար։




 



Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB