AM
RU EN

FDA Laboratory

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Դեղերի որակի հսկման և կենսահամարժեքության հետազոտությունների բաժնում անց է կացվել աուդիտ՝ համաձայն միջազգային GLP/GCLP սկզբունքների

Դեղերի որակի հսկման և կենսահամարժեքության հետազոտությունների բաժնում շարունակվում են կենսանմուշի փորձարկումները։

Փորձարկումների ընթացքում արդեն մշակվել է համապատասխան մեթոդը, վալիդացվել է, և այդ ամենի հիման վրա կատարվել է աուդիտ։

Աուդիտն անցկացվել է GLP/GCLP (Good Laboratory Practice/Good Clinical Laboratory Practice ) սկզբունքների համաձայն, որի ընթացքում փորձագետը կատարել է գնահատում, ստուգել է հետազոտությունների համապատասխանությունը նշված սկզբունքներին և որակի կառավարման պահանջներին։

Աուդիտն անց է կացրել նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների ոլորտի առաջատար փորձագետ, GLP համակարգի փորձագետ, գիտական ​​և կլինիկական հետազոտությունների որակի ոլորտում Բրիտանական մասնագետների ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Մարիա Զայցևան։

Աուդիտի ընթացքում գրանցվել են լավ արդյունքներ, որոնք վկայում են, որ հետազոտությունների ընթացքը և արդյունքները հավաստի են և համապատասխանում են միջազգային պահանջներին։





Լաբորատոր
Համալիր 2012
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB