Տարեց տարի, հետազոտությունից հետազոտություն ամրապնդվում են «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի գիտական քայլերը:
Գիտության մեջ ասելիք ունենալու համար շատ երկար և փորձություններով լի ճանապարհ է պետք անցնել:
Արծաթի կոլոիդ լուծույթի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2014 թվականից:
Բոլոր ուսումնասիրությունների արդյունքները մենք արդեն ամփոփել ենք և հպարտությամբ պետք է նշել, որ դրանք հրապարակված են հեղինակավոր գիտական ամսագրերում և կայքերում: (Հղումն այստեղ՝ https://www.fdalab.am/am/mo/527/):
«Silverton» արծաթի կոլոիդային լուծույթի ուսումնասիրությունները շարունակվել են և այս անգամ ուսումնասիրվել է հակամանրէային ակտիվությունը՝ հետևյալ մանրէների նկատմամբ.
- Eischerichia coli ATCC 25922
- Pseudomonas aeruginosa ATCC 9027
- Staphylococcus aureus ATCC 25923
- Enterococcus faecalis ATCC 29212
- Candida albicans
Ուսումնասիրվել է տարբեր կոնցենտրացիաների հակա-բակտերիալ և հակասնկային ակտիվությունը և հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ «Silverton» կոլոիդային արծաթն ունի բարձր հակամանրէային ակտիվություն նաև վերոնշյալ մանրէների նկատմամբ:
Ուսումնասիրություններն ամփոփվել են գիտական ամսագրում, իսկ նյութի հեղինակն է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ մանրէաբանական փորձարկումների լաբորատորիայի աշխատանքային խմբի ղեկավար Նարինե Ս. Մնացականյանը:
Հոդվածը լույս է տեսել ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ 20/08/2018թ.-ին՝ https://biology.asj-oa.am/11498/: