Քիմիկ
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մոտիվացված և աշխատասեր քիմիկի։
Պարտականություններ
▪️ Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների իրականացման համար,
▪️ Անալիտիկ սարքերի աշխատանքին տիրապետում՝ այդ թվում և ԳՔ-ՄԴ, ԲԱՀՔ, ԲԱՀՔ-ԱՍ, ՄՍ, ԱԱՍ,
▪️ Որակի հսկման պահանջների կատարում,
▪️ Աշխատանքի համապատասխանություն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների պահանջներին,
▪️ Անալիտիկ սարքերի չափագրում՝ տեխնիկական պահանջներին համաձայն,
▪️ Փորձարկումների կատարում, չափագրման արդյունքների գնահատում, ստանդարտների գնահատում,
▪️ Մեթոդի վավերացման և մշակման ժամանակ աջակցության ցուցաբերում,
▪️ Փորձերի ընթացքի գրանցում և զեկույցների պատրաստում,
▪️ Քիմիական լուծույթների պատրաստում նորմատիվային փաստաթղթի համաձայն,
▪️ Սարքերի ու լաբորատոր գոտու մաքրության պահպանում և կազմակերպում,
▪️ Հաճախորդների և կազմակերպության վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանում,
▪️ Փորձարկումների վերաբերյալ շարժի քարտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լրացում,
▪️ Պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
▪️Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
▪️Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի,
▪️Պատասխանատվության բարձր զգացում,
▪️Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
▪️Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
▪️ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
▪️ Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Լաբորատորիա - Երևան),
▪️ Ընկերության կողմից ապահովված ընդմիջում։